Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հրավառության վնասները

Հրավառության վնասները
12.01.2018 | 02:21

Հրավառությունից առաջ այսուհետ մի լավ ծանրութեթև պետք է անել։ Ոչ, հրավառությանը քաղաքապետարանն ու կառավարությունը դեմ չեն, բայց դրա հետևանքով առաջացած հրդեհներին և մարդկանց դիվադադար անելու իրողությանը ոչ միայն քաղաքապետարանն է դեմ, այլև ժողովուրդը։ Վերը նշված խնդիրները նկատի ունենալով` գործադիրի երեկվա նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկեց հրավառություն իրականացնելու կարգն առաջին անգամ խախտողին տուգանել 1 մլն, երկրորդ անգամ` 2 մլն դրամով, ինչը հաստատվեց։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2292

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ